«Գրեմմի»-ն արգելել է արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված թրեքներն առաջադրել որևէ անվանակարգում

Written by on 20 June 2023

Արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան նոր կանոնի մասին է հայտարարել․ արհեստական ​​ինտելեկտի ստեղծած երգերը չեն կարող առաջադրվել «Գրեմմի» երաժշտական ​​մրցանակաբաշխության ժամանակ: Գրում է Hypebeast-ը։

Որոշումն ընդունվել է ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նշվում է, որ «միայն մարդիկ կարող են առաջադրվել» և որ «ինչը չի պարունակում մարդու հեղինակային աշխատանք, չի կարող ներկայացվել կատեգորիաներից որևէ մեկում»:

Այնուամենայնիվ, եթե ստեղծագործության հեղինակներն են և՛ մարդը, և՛ արհեստական ​​ինտելեկտը, ապա գնահատվելու է միայն այն մասը, որի վրա մարդն է աշխատել: Բացի այդ, նրա ներդրումը «պետք է իմաստալից լինի և դուրս գա նվազագույնից»։

Հիշեցնենք, ավելի քան հազար AI փորձագետներ, այդ թվում՝ Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը և Pinterest-ի համահիմնադիր Էվան Շարփը, բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով դադարեցնել AI-ի զարգացումը:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background