Օնլայն համերգներ, վիրտուալ շոուներ․ ի՞նչ են անում հայտնիները մեկուսացման ժամանակ

Written by on 2 April 2020

Մեր սիրելի ակումբներն ու զվարճանքի բոլոր վայրերը փակ են, իսկ երաժշտությունը երբեք այսքան online չի եղել։

Մտքներովդ անցե՞լ է, թե ինչ են այս պահին անում համաշխարհային փոփ աստղերը, չէ՞ որ համաճարագից ոչ մեկը պաշտպանված չէ։ Ձեր էկրաններին ֆիլմերի տեսարաններում ու թանկարժեք տեսահոլովակներում հայտնվող մարդիկ նույնպես մեզ պես թաքնված են տներում ու գրեթե ամբողջ օրը թերթում են իրենց սոց․ ցանցերի պատերը։

Պատերի տակ ման գալու փոխարեն նրանցից շատերն օգտագործում են իրենց միլիոնանոց լսարաններն ու մարդկանց հետ ուղիղ կապի դուրս գալիս Instagram-ի live stream-երի միջոցով։ Մեր սիրելի աստղերից յուրաքանչյուրն իր կերպ է զբաղվում հետևորդների տեղեկացմամբ, ժամանցն ապահովելով ու կրթելով, միաժամանակ տեղեկանալով, զվարճանալով ու կթրվելով։

Այսպես, նախորդ շաբաթ Instagram-ում մարզվում էին Charli XCX-ն ու Diplo-ն։ Բիբի Ռեքսան իր խոհարական կարողություններով էր կիսվում iHeartRadio-ի էջից, Ջեյմս Բեյն էլ կիթառի դասեր էր տալիս։ Մայլի Սայրուսն այս ընթացքում նույնիսկ իր թոք-շոուն է ստեղծել, որը կոչվում է Bright Minded։ Ամեն երկուշաբթիից ուրբաթ Հայաստանի ժամանակով 22:30 Սայրուսը ուղիղ եթեր է դուրս գալիս ամենատարբեր հայտնիների հետ, խոսում նրանց ինքնազգացողության, ապրելակերպի, կարիերայի մասին։ Live-երին մասնակցել են Դեմի Լովատոն, Ռայան Թեդերը, Փերիս Հիլթոնը, Էլեն Դեջեներեսը, Դուա Լիպան և ուրիշներ։

Coldplay խմբի ճակատագիրը լրիվ այլ է։ Անդամներից յուրաքանչյուրը մնացել է ուրիշ երկրում, իսկ Քրիս Մարտինի Instagram Live-ի ժամանակ (որը կարող եք դիտել ներքևում) միացել են երկրպագուներից մի քանիսին ու վայելել երկար տարիներ համերգներից բացակայող Green Eyes հիթը։

 

Բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյն էլ մարտի 27-ին իր ծնունդը նշել է անակնկալ Instagram-յան համերգով։

Այս նախաձեռնություններից յուրաքանչյուրը ընդգծում է համամարդկային համայնքի ստեղծման ոգին։ Համաշխարհային հայտնության մարդիկ ու ինդի արտիստները մեզ հետ նույն կարգավիճակում են, մեզանից մեկը։

Ձեզ ենք ներկայացնում Billboard-ի կողմից կազմած սպասվող Live միջոցառումների ցանկը (կրճատումներով)։

Museum at Home | Հետաքրքիր գաղափարող է հանդես եկել Grammy-ի թանգարանը, որն ամեն օր հարցազրույցներ է հրապարակում տարբեր երաժիշտների հետ։ Ապրիլի 1-ին Բիլլի Այլիշն ու իր եղբայր Ֆիննեասն էին, իսկ սպասվող զրույցները կգտնեք այստեղ։ Լինելու են Անդերա Բոչելլին, Գրետա Վան Ֆլիտը, Սաբրինա Քարփենթերը և այլք։

Ապրիլի 3

Հոզիերն ու Հեյլի Ռեյնհարթը ելույթ կունենան Billboard Live At-Home-ի շրջանակներում, որը կարող եք դիտել Billboard-ի Facebook-յան էջում։

Straight No Chaser ա կապելլա խումբը մի ամբողջ live համերգ կունենա այստեղ ։

Sofa Sets Livestream Festival-ին կարող եք մասնակցել այստեղով։ Ելույթ կունենան Ավրորան, Jade Bird-ը, Թեյլոր Ջենզենը և այլք։

Ապրիլի 4

G. Love-ը կլինի Martin Guitar Presents Jam In Place-ում, Adelin-ը՝ Բրուքլինի թանգարանի առաջին վիրտուալ շաբաթօրյակին՝ Facebook Live և Zoom։

Վերջում հիշեցնենք, որ հայտնիների Instagram Live-երը բաց չթողնելու համար պետք է ընդամենը դրանց միանալ երեկոյան ու գիշերային ժամերին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background