Փոլ Մաքքարթնին պատմել է Ջոն Լենոնի «փոքր ողբերգությունների» մասին
Written by 105.5FM on 16 June 2023
Երգիչ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ հանգուցյալ Ջոն Լենոնը դժվար մանկություն է ունեցել։ Նրա խոսքերը մեջբերում է Deadline-ը։
«Ջոնն իսկապես ողբերգական կյանք է ունեցել։ Մանկության տարիներին խնամակալությամբ զբաղվող մարմինները նրա մորը հեռացրել են դաստիարակությունից, որոշելով, որ նա այնքան լավը չէ, որ հոգ տանի Լենոնի մասին։ Հայրը հեռացել է տնից, երբ Ջոնը երեք տարեկան է եղել»,- պատմել է երաժիշտը: Մաքքարթնիի խոսքով՝ ինքը միշտ հիացել է այն փաստով, որ Լենոնը կարողացել է անցնել բոլոր դժվարությունների միջով և դառնալ իսկապես ուժեղ մարդ։
«Ջոնն իր ողջ կյանքի ընթացքում մեծացել է նմանատիպ փոքրիկ ողբերգություններով շրջապատված: Դա ինձ ստիպել է հասկանալ, թե ինչու է նա այդքան խոցելի: Ես միշտ հիացել եմ այդ ամենը հաղթահարելու նրա ունակությամբ, քանի որ վստահ չեմ եղել, որ ես ինքս կկարողանայի անցնել դրա միջով»,- ասել է Մաքքարթնին: Նա խոստովանել է, որ Լենոնի հետ միասին The Beatles-ի հիմնադրելուց հետո, չի կարծել, որ խումբն այդքան հաջողակ կդառնա։
The Beatles խմբի մենակատար Ջոն Լենոնը մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Երաժիշտին գնդակահարել են, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։