Փոլ Մաքքարթնին պատասխանել է իրեն սեր խոստովանած երկրպագուհուն՝ 60 տարի անց
Written by 105.5FM on 6 May 2024
Բրիտանացի երաժիշտ, գրող, պրոդյուսեր, The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 60 տարի անց պատասխանել է իրեն սեր խոստովանած երկրպագուհուն։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։
Տեղադրված տեսնյութում 81-ամյա կատարողը դիմել է Բրուքլինից իր երկրպագուհուն՝ Ադրիանային, և հրավիրել ներկա գտնվել իր ֆոտոցուցահանդեսին։ Միևնույն ժամանակ Մաքքարթնին ցուցադրել է նաև CBS հեռուստաալիքի կողմից տասնամյակներ առաջ նկարահանված կադրեր, որտեղ երիտասարդ աղջիկը խոսում է զգացմունքների մասին։
«Ադրիան Բրուքլինից է, եթե դու սա լսում ես, Փոլ Մաքքարթնին Լիվերպուլից նույնպես սիրում է քեզ», – հայտարարել է արտիստը:
Հիշեցնենք, ապրիլին Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի որդիները միասին երգ էին ձայնագրել։ Թրեքը կոչվում է Primrose Hill՝ Լոնդոնի հյուսիսում գտնվող այգու անունով: Բացատրելով կոմպոզիցիայի իմաստը՝ Ջեյմս Մաքքարթնին գրել է մանկության տեսիլքի մասին, որտեղ նա տեսնում էր իր «իրական սիրո և փրկչի» կերպարը։