Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ

Written by on 28 April 2020

Համացանցում պաշտոնապես թողարկվել են նախկինում տարածված տեսանյութերը՝ ապացուցելով, որ դրանք իրական են։ Արդյո՞ք դրանք այլմոլորակայիններ են․․․

 

Ժամեր առաջ Պենտագոնը գաղտնազերծված երեք հոլովակ է հրապարակել, որոնցում ԱՄՆ-ի ռազմածովային օդաչուները չբացահայտված թռչող օբյեկտներ են նկատում (ՉԹՕ, անգլ․՝ UFO)։

 

Սկսենք ամենասկզբից

Տեղեկատվական արտահոսքի հետևանքով հոլովակները հանրության շրջանում հայտնվել են դեռևս 2007 և 2017 թթ․։ Շատերը կարծում են, որ այդ ՉԹՕ-ներն այլմոլորակայիններն են։

Տեսանելի օդային երևույթները շարունակում են բնորոշվել որպես «չբացահայտված»։

— Պենտագոն

Իրար միացված երեք տեսանյութերը նկարահանվել են 2004 և 2015 թվականներին օդային զորավարժությունների ժամանակ։ 2017 թ․ երկու տեսանյութեր հրապարակվել էին New York Times-ի, մյուսը՝ Դեպի աստղեր գեղարվեստի ու գիտության ակադեմիայի կողմից։

ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Վերջին զանգի միջոցառում Մայլի Սայրուսի և Օփրա Ուինֆրիի մասնակցությամբ

Ինչո՞ւ են տեսանյութերը հրապարակվել

Պենտագոնում հոլովակների գաղտնազերծումը «բացատրում է հասարակության շրջանում մոլորություններն այն մասին՝ արդյոք շրջանառվող նյութերն իրական են ու ամբողջական», գրված է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կայքում։

«Մանրամասն վերլուծություններից հետո դեպարտաամենտը ընդունեց, որ այս գաղտնազերծված տեսանյութերի հեղինակազորված թողարկումը ոչ մի գաղտնի կարողություններ ու համակարգեր ցույց չի տալիս և չի ազդում ռազմաօդային տարածք ներժուխող չբացահայտված օդային երևույթերի հաջորդող հետաքննությունների վրա», – ասվում է հայտարարությունում։

 

(Դավադրության) տեսություններ

Սենատի ժողովրդավարների նախկին ղեկավար Հարրի Ռեյդն իր Twitter-ում գրել է, որ այդ հոլովակներն «ընդամենը հետազոտությունների ու հասանելի նյութերի քերուկներն են»։

Համացանցի օգտատերերից ոմանք կարծում են, որ տեսանյութերի հրապարակումն այս պահին ուշադրությունն այլ հարցերից շեղելու համար է։

Ըստ The Guardian-ի` այս տեսանյութերը հրապարակելով, Պենտագոնը բարձրացնում է դրանց լեգիտիմությունը, ինչը խթան կհանդիսանա մարդկանց ու այլմոլորակայինների հավանական շփումների մասին ենթադրությունների տարածմանը։

Cardi B-ն, Post Malone-ն ու Offset-ը միացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժմանը

Նորվեգական LEPROUS խմբի բասսիստը ցանկանում է Համասյանի հետ նվագել


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background