«PETA»-ն Բիլլի Այլիշին «Տարվա մարդ» է ճանաչել

Written by on 2 December 2021

Բիլլի Այլիշը «PETA»-ի կողմից (People for the Ethical Treatment of Animals) ճանաչվել է 2021 թվականի «Տարվա մարդ»: 19-ամյա երգչուհին դարձավ պատմության մեջ այս մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Նախկինում «PETA»-ն այս կոչումը շնորհել է՝ Խոակին Ֆենիքսին, Օփրա Ուինֆրիին, Անժելիկա Հյուսթոնին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և այլոց։ Հայտնում է intermedia-ն։

Բիլլին վեգան է և հրապարակայնորեն պրոպագանդում է դա: Այսպիսով, նա համաձայնել է «Met Gala 2021»-ին կրել արհեստական մետաքսից պատրաստված Oscar de la Renta-ի զգեստը միայն այն պայմանով, որ ապրանքանիշն արտադրության ընթացքում կհրաժարվի մորթու օգտագործումից։ Նրա ձեռքբերումներից է նաև այն, որ այդ ճաշկերույթին միայն վեգանական ճաշատեսակներ են մատուցվել։ Nike-ի համար Air Jordan սպորտային կոշիկների նրա հավաքածուն ևս 100 տոկոսով պատրաստված է վեգանական կաշուց, իսկ նրա առաջին օծանելիքը՝ «Eilish»-ը, չի պարունակում կենդանական ծագման որևէ բաղադրիչ, հետևաբար նաև չի փորձարկվում կենդանիների վրա։

«Բիլլի Այլիշը հոգ է տանում այն մասին, որ դադարեցվի մսամթերքի և կաթնամթերքի գործածմամբ ուտեստների պատրաստումը, և վերջ դրվի կաշվի, մորթու և մետաքսի օգտագործմանը», – ասվում է «PETA»-ի նախագահ Ինգրիդ Նյուկիրքի հայտարարության մեջ:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background