Pink-ն ու իր երեխան բուժվել են կորոնավիրուսից
Written by 105.5FM on 4 April 2020
Ժամեր առաջ ամերիկացի երգչուհի Pink-ը գրառում է կատարել Twitter-յան էջում այն մասին, որ ինքն ու իր որդին շաբաթներ շարունակ մեկուսացված են եղել Covid-19 (կորոնավիրուս) վիրուսի թեստավորման դրական պատասխաններից հետո։
Նա հայտնում է, որ իր ու 3-ամյա Ջեյմսոնի մեկուսանալուց երկու շաբաթ առաջ ախտանիշներ էր նկատել, ինչն էլ ստիպել էր անցնել համապատասխան թեստը։
Սա մեր կառավարության ձախողումն է, որ թեստավորումներն ավելի տարածված ու հասանելի չեն։
— Գրել է Փինքը Twitter-ում
(1 of 2) ❤️ pic.twitter.com/giodqm0PWf
— P!nk (@Pink) April 4, 2020
Երգչուհին նաև հավելել է, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերում համավարակի դեմ պայքարելու համար։ Դրանից կես միլիոնն ուղղվում է Temple University Hospital Emergency Fund-ին, մյուս կեսը՝ Los Angeles Mayor’s Emergency Covid-19 Crisis Fund-ին։
(2 of 2) pic.twitter.com/miIDZYLnPq
— P!nk (@Pink) April 4, 2020