Pink Floyd-ը կվերաթողարկի «The Dark Side of the Moon» ալբոմը

Written by on 20 January 2023

Բրիտանական Pink Floyd ռոք խումբը հայտարարել է 1973 թվականին թողարկված «The Dark Side of the Moon» 50-ամյա ալբոմի հոբելյանական վերաթողարկման մասին, հայտնում է Pitchfork-ը։ Թողարկումը նախատեսված է մարտի 24-ին։

Հոբելյանական փաթեթը կներառի նոր վերամշակված ալբոմի CD և վինիլային LP, ինչպես նաև Blu-Ray և DVD աուդիո սկավառակներ՝ օրիգինալ 5.1 միքսերով և ռեմաստերացված ստերեո տարբերակներով: Բացի դրանից, վերահրատարակման մեջ կներառվեն Blu-Ray, CD և LP` համերգային ձայնագրությամբ, որն արվել է 1974 թվականին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում (այն ժամանակ այն կոչվում էր Իմպերիալ լողավազան):

Բոքս-Սեթի մեջ ներառված 50-ամյակի լուսանկարների գիրքը նույնպես առանձին կթողարկվի Thames & Hudson-ի միջոցով:

Խումբը նաև անիմատորների մրցույթ է հայտարարել՝ 10 երգերի նոր տեսահոլովակներ ստեղծելու համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background