Pink Floyd-ը երաժշտական կատալոգը վաճառել է Sony Music-ին
Written by 105.5FM on 3 October 2024
Pink Floyd կուլտային ռոք խումբը, որի կազմում են Դեյվիդ Գիլմուրը, Սիդ Բարեթը, Ռոջեր Ուոթերսը, Ռիչարդ Ռայթը և Նիք Մեյսոնը, որոշել են իրենց երաժշտական ստեղծագործությունների իրավունքները փոխանցել Sony Music-ին։ Գործարքի գումարը կազմել է 400 մլն դոլար։ Տեղեկությունը հաստատել են Variety-ի աղբյուրները:
Թիմը փոխանցել է բոլոր ձայնագրված թրեքների իրավունքները, ինչպես նաև անունն ու պատկերն օգտագործելու հնարավորությունը։ Մինչ պայմանագրի կնքումը, խմբի ալբոմները պատկանում էին Pink Floyd (1987) Limited-ին և Pink Floyd Music Limited-ին։ Անցյալ տարի նրանք 50 միլիոն դոլարի շահույթ են ունեցել։
Ավելի վաղ Sony Music-ը ձեռք էր բերել Queen-ի երաժշտական ստեղծագործությունների իրավունքները։ Ձեռքբերման գումարը կազմել էր 1 մլրդ դոլար։