Queen խումբը մտադիր է նոր երգեր թողարկել

Written by on 11 April 2023

Բրիտանական Queen ռոք խումբը հայտարարել է, որ դիտարկում է ամերիկացի փոփ երգիչ Ադամ Լամբերտի հետ նոր երգեր թողարկելու հնարավորությունը: Այս մասին գրում Է NME-ն։

«Դա պետք է այնքան առանձնահատուկ բան լինի, որ մենք ցանկանանք այն ներկայացնել հանրությանը»,- ասել է կիթառահար Բրայան Մեյը։

Լամբերտը նշել է, որ դա մեծ պատասխանատվություն է․ «Եթե նոր բան են թողարկելու, ապա դա պետք է լինի որոշակի մակարդակի»,- հավելել է արտիստը՝ նշելով, որ դա իրեն վախեցնում է։

Հոկտեմբերին Queen-ը թողարկել էր նախկինում չթողարկված Face It Alone երգը, որը ձայնագրվել էր 1988 թվականին։ Ստեղծագործությունը ձայնագրվել է վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ՝ The Miracle ալբոմի վրա աշխատելիս, որը թողարկվել է 1989 թվականին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background