Universal Music Group-ն ուզում է ձեռք բերել Queen-ի երգերի կատալոգը

Written by on 31 May 2023

Universal Music Group ձայնագրման լեյբլը բանակցություններ է վարում Disney Music Group-ի հետ Queen-ի երգերի կատալոգը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները «բուռն ընթացքի մեջ են»։ Նշվում է, որ վաճառքի գումարը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։ Սպասվում է, որ ընկերությունները կպայմանավորվեն մեկ ամսվա ընթացքում։ Պայմանագրի կնքման դեպքում գործարքը կարող է դառնալ ամենամեծը երաժշտական կատալոգի վաճառքի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, Disney Music Group-ի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ ընկերությունը չի նախատեսում վաճառել կատալոգը:

Queen բրիտանական ռոք խումբը ստեղծվել է 1970 թվականին Լոնդոնում՝ Ֆրեդի Մերկուրիի, Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի կողմից։ Այնուհետև նրանց խմբին միացել է Ջոն Դիքոնը (բաս կիթառ)։ Խմբի առաջին ստեղծագործությունները ստեղծվել են՝ պրոգրեսիվ ռոքի, հարդ ռոքի և հևի մետալի ազդեցությամբ, սակայն շուտով խումբը սկսել է ձայնագրել նաև ավելի ավանդական երգեր։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background