«Rammstein»-ը դեմ է պատերազմին
Written by 105.5FM on 11 March 2022
Մարտի 10-ին «Rammstein»-ը նոր երգ է թողարկել: «Zeit»-ը կյանքի ու մահվան մասին երգ է․ «Ժամանակ, խնդրում եմ կանգ առ», – այս տողերը հնչում են որպես կրկներգ։ Նոր հոլովակում կան նաև պատերազմի տեսարանները, որոնք այժմ բոլորս տեսնում ենք Ուկրաինայի սարսափելի իրադարձությունների տարեգրության մեջ։
Խմբի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ խումբը երկու տարի աշխատել է նոր ալբոմի տասնմեկ երգերի վրա։ Նրանք նորից համագործակցել են բեռլինաբնակ պրոդյուսեր Օլսեն Ինվոլտինիի հետ, և ալբոմը ձայնագրվել է Ֆրանսիայի Սեն Ռեմի դե Պրովանս քաղաքի La Fabrique ստուդիայում։ «Zeit»-ը խմբի նոր ալբոմի առաջին սինգլն է, որը նախատեսվում է թողարկել ապրիլի 29-ին։ Սա բեռլինյան խմբի ութերորդ ստուդիական ալբոմն է։ Նախորդ անվերնագիր ալբոմը թողարկվել էր 2019 թվականին։ Տեսանյութը կարելի է դիտել «Rammstein»-ի կայքում։
Նշենք, որ պրեմիերայից առաջ «Rammstein»-ի բոլոր երաժիշտները դատապարտել են Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա։