RAMMSTEIN-ի նոր երգի պրեմիերան՝ տիեզերքում

Written by on 28 October 2021

Տիեզերագնաց Թոմ Փեշեն առաջիններից էր, ով լսեց գերմանական Rammstein խմբի նոր երգը։ Այս մասին Instagram-ում խոսել է ռոք խմբի թմբկահար Քրիստոֆ Շնայդերը։

«Ես պատիվ ունեցա Rammstein-ի անունից խոսելու Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնաց Թոմ Փեշեի հետ: Նա տիեզերքում ապրում է վեց ամիս։ Ինձ համար դա նման էր մանկության երազանքի կատարման` խոսել երկնքում ապրող մարդու հետ… Պրեմիերան կայացավ երկնքում, ինչը մեծ պատիվ է մեզ համար։ Շնորհակալություն NASA-ին, ESA-ին և Թոմին այս եզակի փորձի համար»,- գրել է Շնայդերն ինստագրամում:

Նշենք, որ Ֆրանսիացի տիեզերագնաց Թոմ Փեշեն, դարձել է Rammstein ռոք խմբի նոր երգի առաջին ունկնդիրը։ Իսկ թե երբ սինգլը կհնչի Երկրի վրա, դեռ հայտնի չէ:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background