Rammstein-ի ֆրոնտմենն առաջին անգամ արձագանքել է բռնության մեղադրանքներին
Written by 105.5FM on 30 August 2023
Rammstein-ի մենակատար Թիլ Լինդեմանը առաջին անգամ արձագանքել է կանանց նկատմամբ բռնության մեղադրանքներին: Նա այս մասին արտահայտվել է Instagram-ի պաշտոնական էջում։
Լինդեմանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ովքեր սպասել են իր դեմ գործի ավարտին։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անաչառ սպասում էին քննության ավարտին»,- գրել է նա։
Օգոստոսի 29-ին Bild-ը հայտնել էր, որ Բեռլինի դատախազությունը դադարեցրել է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Լինդեմանի դեմ հետաքննությունը։
Հիշեցնենք, հունիսի 14-ին Գերմանիայում քրեական գործ էր հարուցվել Լինդեմանի դեմ. դատախազությունը հետաքննություն էր սկսել Գերմանիայի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով («սեռական ոտնձգություն, հարկադիր սեքս, բռնաբարություն»): Հուլիսի 24-ին Rammstein-ի մենակատարին կրկին մեղադրել էին բռնության մեջ։
Բոլոր մեղադրանքները Թիլլ Լինդեմանը հերքել է։