Ռիհաննան իր ալբոմը դեռ չի թողարկի
Written by 105.5FM on 13 July 2020
Ռիհաննան հետաձգել է իր սպասված ալբոմի թողարկումը՝ կենտրոնանալով բիզնեսի վրա (ձևացնենք, թե սա նորություն էր)։
Երգչուհին տարիներ շարունակ ծաղրում է իր երկրպագուներին նոր երաժշտության թողարկումով, սակայն այս անգամ որոշել է ավելի մեծ հարված հասցնել նրանց առանց այն էլ մարող հույսին։
ԹԵՄԱՏԻԿ։ Forbes-ը Քայլի Ջեններին զրկել է «միլիարդատիրոջ» տիտղոսից․ Ջենները ստել է
«The Sun» ամսագիրը հայտնում է, որ Ռիռին գրանցել է մաշկի խնամքի պարագաներ արտադրող «Fenty Cosmetics» ապրանքանիշը, որը նրան «Fenty Beauty»-ի հետ միասին ավելի շատ միլիոններ կբերի։
Ռիհաննան երկաթը տաք-տաք է ծեծում՝ ստեղծելով ապագայում իրեն միլիարդատեր դարձնող բիզնես-կայսրություն։ Նա իր £468,000,000 կարողությամբ ճանաչվել է Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին, սակայն իր կարողության մեծ մասը վաստակել է հենց «Fenty»-ի շնորհիվ։