Ռիհաննան ծրագրում է 32 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ մեծ «come back»

Written by on 24 October 2023

Ռիհաննան պատրաստվում է իր երաժշտական կարիերայի գլոբալ վերսկսմանը։ Ինչպես ինսայդերները հայտնել են Mirror պարբերականին, գերաստղը՝ Live Nation ընկերության հետ 32 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գործարքի կնքումից հետո, ծրագրում է 2024/2025 թվականների համար լայնածավալ շրջագայություն-վերադարձ: Բացի այդ, ինչպես հավաստիացնում են ինսայդերները, Ռիհաննան պատրաստում է թողարկել երկու նոր ալբոմ։

«Ռիհաննան աստիճանաբար ծրագրում է վերադարձի շրջագայություն՝ Live Nation-ի հետ պայմանագիր կնքելուց հետո: Գործարքը կնքվել է համաշխարհային շրջագայությանը խթանելու համար, և նրա ստեղծագործական թիմն աշխատում է Լոս Անջելեսում, մինչ Ռիհաննան հոգ է տանում իր ընտանիքի մասին: Նա կվերադառնա կենդանի ելույթներին, հենց որ պատրաստ լինի նորից զբաղվել աշխատանքով և երկու ալբոմի համար նյութեր կունենա, որոնք նա կթողարկի վերադառնալուն պես», – նշել են անանուն աղբյուրները։

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background