BTS-ի RM-ը Rolling Stone-ի նորագույն շապիկի աստղն է՝ Ֆարել Ուիլյամսի կողքին

Written by on 3 November 2022

«Rolling Stone» ամսագիրը կիսվել է BTS-ի RM-ի և ռեփեր Ֆարել Ուիլիամսի կուլիսային տեսանյութով, որտեղ երգիչները լուսանկարահանվում են ամսագրի շապիկի համար: BTS-ը և Ֆարել Ուիլյամսը, որոնք, անկասկած, երաժշտական ​​ինդուստրիայի խոշորագույն դեմքերից են, ինչ-որ բան են պատրաստում լսարանին ներկայացնելու:

Լեգենդար պրոդյուսեր և երգիչ Ֆարելն աշխատում է իր հաջորդ նախագծի վրա, և նա դիմել է հարավկորեացի կատարողիների օգնությանը՝ հետաքրքիր նոր համագործակցության համար:

Ավելի վաղ «Rolling Stone»-ը հրապարակել էր երկու արտիստների միջև կայացած բացառիկ հարցազրույցը։ K-pop արտիստը Ուիլյամսի հետ խոսել է իր կարիերայի, անհանգստությունների, աստղ լինելու շուրջ ճնշումների և իր առաջիկա սոլո ալբոմի մասին: Հարցազրույցում նշվել է, որ BTS-ի անդամները երգ են ձայնագրել Ֆարելի առաջիկա ալբոմի՝ Phriends-ի համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background