Սելենա Գոմեսը դատի է տվել խաղի հեղինակներին՝ իր կերպարն օգտագործելու համար
Written by 105.5FM on 17 April 2020
Սելենա Գոմեսը դատի է տվել «Clothes Forever — Styling Game» հեռախոսային խաղի ստեղծողներին։
Ինչպես հայտնում է «Variety»-ն, երգչուհին 10 միլիոն փոխհատուցում է պահանջում իր կերպարը անօրինականորեն օգտագործելու համար։ Դատական հայցում նշված է, որ խաղի հերոսուհու կերպարանքը վերցված է Գոմեսի «Flare» ասմագրի ֆոտոսեսսիայից, ինչի համար ինքը համաձայնություն չի վել։
Սելենան զայրացած է այն բանից, որ խաղն օգտատերերին առաջարկում է մինչև 99,99 դոլարանոց ներքին գնումներ կատարել, լի է բագերով, իսկ «App Store»-ում վարկանիշը կազմում է 3,5/5 է։ Երգչուհին հաստատում է, որ երբեք չէր համաձայնի այդքան ցածրորակ նախագծի մաս կազմել։