Սերժ Թանկյանը կթողարկի «Down With the System» գիրքը
Written by 105.5FM on 26 October 2023
System of a Down խմբի ֆրոնտմեն, մենակատար արտիստ, կոմպոզիտոր, ակտիվիստ, նկարիչ, բանաստեղծ, ռեժիսոր. այս բոլորը վերաբերում են Սերժ Թանկյանին, իսկ հիմա կարող ենք ավելացնել ևս մեկը՝ գրող-հուշագիր։
SOAD-ի վոկալիստը հոկտեմբերի 24-ին հայտարարեց իր առաջին հուշերի գրքի մասին՝ համապատասխան վերնագրով՝ Down with the System․ այն կթողարկվի մայիսին։ Ստորև կարող եք տեսնել գրքի շապիկը:
Revolver ամսագիրը գրում է, որ կասկածից վեր է, որ System-ի երաժշտությունը ռեզոնանս է ունեցել միլիոնավոր ունկնդիրների մոտ ամբողջ աշխարհում, այն պահից ինչ հայտնվել է ասպարեզում՝ 1990-ականների կեսերին: Գրեթե 40 միլիոն ալբոմի վաճառքով, Billboard-ի հիթ-շքերթում երեք լավագույն ալբոմներով և հավատարիմ հետևորդներով խումբը գերիշխել է իր ալտերնատիվ ռոքով և մետալով, հենց այն ժամանակ, երբ աշխարհը մտել է նոր հազարամյակ՝ վերաիմաստավորելով այն գաղափարը, թե ինչի է ընդունակ ռոքը:
Նշվում է, որ գիրքը անմոռանալի զբոսանք կլինի ինչպես նոր այնպես էլ հին երկրպագուների համար: