Շակիրան զավեշտալի տեսանյութ է հրապարակել իր տեսահոլովակի նկարահանումներից
Written by 105.5FM on 28 July 2023
Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան զավեշտալի տեսանյութ է հրապարակել, որն արվել է Copa Vacía երգի նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Զվարճալի տեսանյութը նա տեղադրել է Instagram-ի իր էջում։
Մասնավորապես, տեսահոլովակում կա մի պահ, երբ աստղը Ջրահարսի դերում պառկած է աղբի մեջտեղում։ Ինչ-որ պահի առնետ է հայտնվում ու վազում նրա գլխին: Արտիստուհին անակնկալի եկած գոռում է։
Այսպիսով, երգչուհին որոշել է զվարճալի պահերով կիսվել իր հետևորդների հետ՝ մոնտաժելով տեսանյութ, որում նրա ճիչը մի քանի անգամ կրկնվում է։
«Բաներ, որոնք նույնիսկ ջրահարսների հետ են լինում»,- այսպես է մակագրել Շակիրան տեսանյութը։