«Ես ինքնավստահ չեմ»․ Սիան հերթական լիպոսակցիան է արել
Written by 105.5FM on 13 December 2023
Ավստրալացի երգչուհի Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլերը, ով հայտնի է Սիա մականունով, բացահայտ խոստովանել է, որ ավելորդ քաշ է հավաքել և ազատվել դրանից լիպոսակցիայով։
47-ամյա երգչուհին սոցցանցերում հայտնել է, որ չի ցանկանում վաստակել կեղծ դիետաների միջոցով, որոնց օգնությամբ աստղերը իբր նիհարում են, բայց իրականում նրանք պլաստիկ վիրահատության են ենթարկվում, սրսկումներ անում կամ կարում ստամոքսը։
Սիայի համար, ով բեմում դեմքը թաքցնում է պարիկների տակ, քանի որ տառապում է աուտիզմի սպեկտրի խանգարմամբ, շատ դժվար է ընդունել հասարակությունն այնպիսին, ինչպիսին կա: Երգչուհին չի կարողանում համակերպվել նաև իր արտաքինի հետ:
Երգչուհին նշում է, որ ավելորդ քաշն իր մոտ առաջացել է հորմոնալ դեղամիջոցների պատճառով։ Սիան խոսել է պլաստիկ վիրահատության մասին, որպեսզի բոլորն իմանան, որ նրա արտաքին տեսքի փոփոխությունը պայմանավորված չէ դիետաներով և վարժություններով: Ճիշտ այնպես, ինչպես վերջերս դեմքի վիզուալ երիտասարդացումը. կատարողը դիմահարդարում է արել, բայց չի խոսել կախարդական քսուկների կամ ապարատային կոսմետոլոգիայի մասին: Նա անկեղծորեն գովել է իր պլաստիկ վիրաբույժին։