Սնուփ Դոգը գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի

Written by on 17 October 2023

«Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին) «Հրապարակ»-ին ասել է, որ «Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամեիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա»։ Նա կարծում է, որ «մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել»։

Մակար Պետրոսյանը նշել է, որ Սնուփ Դոգը հոնորարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի։ Ռեփերի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Գումարը, ռեփերը ստացել է՝ առանց երգելու։ Այդ օրերին լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1,8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, եւս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ և այլն:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background