Spice Girls-ը ցանկանում է վերամիավորվել համաշխարհային շրջագայության համար
Written by 105.5FM on 3 May 2025
Բրիտանական Spice Girls փոփ խումբը պլանավորում է վերամիավորվել 2026 թվականին՝ համաշխարհային շրջագայության համար՝ նշելու իրենց 30-ամյակը։ Այս մասին գրում է Sun տաբլոիդը։
Ընդ որում, պարբերականի տեղեկություններով, խմբի գլխավոր աստղերից մեկը ՝ Վիկտորյա Բեքհեմը, չի մասնակցի նախագծին։
Spice Girls-ը ստեղծվել է 1994 թվականին Լոնդոնում։ Կազմում տարբեր ժամանակներում ընդգրկված են եղել Վիկտորիա Բեքհեմը, Մելանի Չիշոլմը, Էմմա Բանթոնը, Մելանի Բրաունը և Ջերի Հոլիուելը։
Sun-ը հիշեցնում է, որ խմբի վերջին շրջագայությունը տեղի է ունեցել 2019 թվականին, Բեքհեմն այն ժամանակ նույնպես չի մասնակցել դրան։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 700 հազար տոմս։