Թեյլոր Սվիֆթը բեմում միջատ է կուլ տվել

Written by on 6 June 2023

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Չիկագոյում ելույթ ունենալիս միջատ է կուլ տվել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Նա խեղդվել է տասնյակ հազարավոր երկրպագուների առջև՝ «Սոլջեր Ֆիլդ» ֆուտբոլային մարզադաշտի բեմում։ Սվիֆթը ստիպված է եղել հազալ, դադարեցնել շոուն և կուլ տալ միջատին։ «Հըմ, համեղ է», – կատակել է նա և ծիծաղել:

Ավելի վաղ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրպագու Ջեննա Տոկատիլանն աստղի համերգից հետո բողոքել էր ամնեզիայից: Տոկատիլանը մոռացել է Սվիֆթի կատարած երգերից մեկը։ «Եթե ես չունենայի ընկերուհուս ձայնագրած 5 րոպեանոց տեսահոլովակը, որում ես պարում եմ այդ երգի տակ, ես բոլորին կասեի, որ դա տեղի չի ունեցել», – պատմել է աղջիկը: Նյու Յորքի պետական համալսարանի հոգեբան Յուեն Սթոուն հաստատել է, որ դրական էմոցիաներով ծանրաբեռնվածությունը նման է սթրեսի և կարող է ազդել հիշողության վրա:

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background