Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը

Written by on 10 January 2025

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ Billboard երաժշտական ​​ամսագրի։

Վարկանիշը կազմվել է երկու հիմնական չարթերի կատարման հիման վրա՝ Billboard Hot 100 և Billboard 200: Հաշվարկներն իրականացվել են 2000 թվականից մինչև 2024 թվականը։ Սվիֆթի միանգամից 14 ձայնասկավառակ զբաղեցրել է առաջին տեղը ալբոմային վարկանիշում, ինչը ռեկորդ է դարձել կին կատարողների համար։ Իսկ 12 կոմպոզիցիաները գլխավորել են Hot 100 հիթ-շքերթը։

Վարկանիշի երկրորդ տեղում է ռեփեր Դրեյքը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է երգչուհի Ռիհաննան։ Լավագույն 10-յակում են հայտնվել նաև Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն և Ադելը։ Բեյոնսեն, որը 2024 թվականին գլխավորել Է Billboard-ի նմանատիպ ցուցակը, զբաղեցրել է վարկանիշի միայն յոթերորդ հորիզոնականը։

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Eras Tour Book» գիրքը դարձել է 2024 թվականին ԱՄՆ-ում ամենաշատ վաճառված գիրքը։ Այն վաճառվել է 814 հազար օրինակով թողարկումից հետո առաջին հանգստյան օրերին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Շարունակել ընթերցումը

Previous post

Կիրակի


Current track

Title

Artist

Background