Թեյլոր Սվիֆթին դատի են տվել գրագողության համար․ մանրամասներ

Written by on 29 January 2025

Թեյլոր Սվիֆթի դեմ հեղինակային իրավունքի խախտման նոր հայց է ներկայացվե նրա համերգային՝ The Eras Tour-ից անմիջապես հետ։ Ֆլորիդացի նկարչուհին երգչուհուց պահանջում է 7 միլիոն դոլարի փոխհատուցում:

Ինչպես հաղորդում է Radar Online-ը, նկարչուհի Քիմբերլի Մարասկոն դատական ​​հայցը հարուցել է այն բանից հետո, երբ Սվիֆթի լայնածավալ շրջագայության մասին ֆիլմում հայտնաբերել է «ստեղծագործական տարրեր», որոնք հիշեցնում են նրա ստեղծագործական աշխատանքը: Այժմ նա պատիժ է պահանջում երգչուհու պրոդյուսերական ընկերության դեմ՝ հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտման համար:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նկարչուհին փորձում է դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկել Թեյլորին։ Քիմբերլին ավելի վաղ փորձել էր դատի տալ երգչուհուն, սակայն գործը դատարանը կարճել էր՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։

Ավելի վաղ փոփ աստղին մեղադրել էին Shake It Off երգում ուրիշի տեքստի հատվածներն ապօրինի օգտագործելու մեջ։ Սվիֆթի դեմ բողոքում էին այն հիմքով, որ նրա հիթում կրկնվում էին Playas Gon’ Play երգի բառերը, որը թողարկվել է 2001 թվականին՝ 3LW կանանց խմբի կողմից։ Հինգ տարվա դատավարությունից հետո հայցվորները հետ էին վերցրել իրենց հայցը Լոս Անջելեսի դատարանից:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background