Թեյլոր Սվիֆթը գլխավորում է Spotify-ի վարկանիշը. տարվա ամփոփում
Written by 105.5FM on 6 December 2024
Spotify սթրիմինգային հարթակը հրապարակել է 2024 թվականի ամենահայտնի արտիստների անունները, հայտնում է newsroom.spotify-ը։
Երկրորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ 2024 թվականին աստղը ոչ միայն դարձավ Spotify-ի ամենահայտնի կատարողը, այլև շարունակեց ռեկորդներ սահմանել։ Նրա Tortured Poets ալբոմը առաջինն էր, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 300 միլիոն լսում, իսկ թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 1 միլիարդ: Այս հաջողությունը ամրապնդեց նրա կարգավիճակը որպես տարվա ամենահարուստ կին երաժիշտ:
Ամենահայտնի արտիստների թոփ 10-ը՝ ըստ Spotify-ի`
- Թեյլոր Սվիֆթ
- The Weeknd
- Bad Bunny
- Դրեյք
- Բիլլի Այլիշ
- Թրևիս Սքոթ
- Peso Pluma
- Քանյե Ուեսթ
- Արիանա Գրանդե
- Feid