Սկորսեզեն՝ The Beatles մասին ֆիլմի պրոդյուսեր

Written by on 15 October 2024

Մարտին Սկորսեզեն հանդես է եկել որպես The Beatles խմբի Ամերիկա կատարած այցի մասին վավերագրական ֆիլմի պրոդյուսեր։ Ռեժիսորական աթոռը զբաղեցրել է Դևիդ Թեդեսկին։ Ֆիլմի պրեմիերան կկայանա Disney + սթրիմինգային ծառայությունում` նոյեմբերի 29-ին։ Այս մասին գրում Է Variety-ն։

Ֆիլմը կներառի նախկինում չհրապարակված կադրեր երաժիշտների՝ 1964 թվականի փետրվարին Նյու Յորք ժամանելու մասին։ Կցուցադրվեն նաև հատվածներ էդ Սալիվանի շոուում խմբի ելույթից, որը դիտել է ավելի քան 73 միլիոն հեռուստադիտող:

Վավերագրական ֆիլմը կներառի նաև հարցազրույցներ խմբի նախկին անդամներ Փոլ ՄաքՔարթնիի և Ռինգո Սթարի հետ։ Մշակմանը մասնակցել են նաև Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի որդին՝ Շոն Օնո Լենոնը և Ջորջ Հարիսոնի այրին՝ Օլիվիա Հարիսոնը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background