Դալայ Լաման ալբոմ կթողարկի․ հագևոր առաջնորդի առաջին երաժշտական նախագիծը

Written by on 10 June 2020

Դալայ Լամա XIV-ը «Inner World» վերնագրով ալբոմ կթողարկի, որում զետեղված են երաժշտական մանտրաներ և ուսմունքներ։ The Associated Press-ի համաձայն՝ 11 թրեքից բաղկացած ալբոմը դուրս կգա հուլիսի 6-ին՝ Դալայ Լամայի 85-րդ տարեդարձի օրը, Khandro Music և L.A. Reid’s HitCo Entertainment լեյբլերի ներքո։ «Inner World» սկավառակը կներառի սիթառահար Անուշկա Շանկարի նվագը, որի համապրոդյուսերներն են Ջյունել Կունին և Չառլզ Գոլդստաքը։

ՀԵՏԱՔՐԻՐ։ Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ

Ալբոմի առաջին թրեքը՝ «Compassion»-ը բուդդիստական ամենահայտնի աղոթքներից մեկն է, որն արդեն հասանելի է համացանցում։

«Inner World»-ից ստացած ողջ շահույթը կնվիրաբերվի Մտքի և կյանքի ինստիտուտին, ինչպես նաև Էմորիի համալսարանի և Դալայ Լամայի կողմից ստեղծած միջազգային կրթական ծրագիր Սոցիալական, հուզական և էթիկական ուսմունքին։

Cardi B-ն, Post Malone-ն ու Offset-ը միացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժմանը


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background