Գերմանացիները ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Pink Floyd-ի առաջնորդի
Written by 105.5FM on 18 May 2023
Բեռլինում հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն Pink Floyd-ի առաջնորդ Ռոջեր Ուոթերսի։ Այս մասին հայտնում է The Pledge Times-ը։
Գերմանիայի բնակիչները փողոց են դուրս եկել «Հանուն խոսքի ազատության» կարգախոսով։ Միջոցառման շրջանակներում քաղաքացիները պարել են Pink Floyd-ի երգերի ներքո և Ռոջերսի պատկերները կախել քաղաքում՝ «Բարի գալուստ Գերմանիա» գրությամբ։
Հիշեցնենք, փետրվարին Ֆրանկֆուրտի իշխանությունները պաշտոնապես պահանջել էին չեղարկել Ուոթերսի շոուի համար արենայի վարձակալությունը։ Դա կապված էր Պաղեստինի ու Ուկրաինայի վերաբերյալ նրա հայտարարություններով։ Երաժշտի ներկայացուցիչները Գերմանիայի իշխանությունների գործողություններն անվանել էին հակասահմանադրական՝ «հիմնված Ուոթերսի հակասեմականության մեջ կեղծ մեղադրանքի վրա»։
Ռոջեր Ուոթերսը մարտին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանություններն են պատասխանատու Ուկրաինայի ճգնաժամը հրահրելու համար։ Երաժիշտը նաև մեղադրել էր ԱՄՆ-ին «անօրինական հեղաշրջումը ֆինանսավորելու մեջ, որը տապալեց Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը»։ Ուոթերսը նշել է, որ ամերիկյան իշխանություններն իրենց այդպես են պահում, քանի որ հնացած պատկերացումներ ունեն խաղաղության մասին՝ որպես «միաբևեռ հիերարխիա՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ»։ Pink Floyd-ի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի տեսակետը կիսում են միայն Արևմտյան Եվրոպայի երկրները։