The Rolling Stones-ը վերջին պահին չեղարկել է համերգը

Written by on 14 June 2022

Բրիտանական The Rolling Stones ռոք խմբի համերգը, որը պետք է կայանար հունիսի 13-ի երեկոյան Ամստերդամում, չեղարկվել է վերջին պահին, քանի որ խմբի մենակատար Միք Ջագերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին նշված է խմբի թվիթթերյան պաշտոնական էջում։
The Rolling Stones-ի ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել և բացատրել, որ համերգը չեղարկվել է «հանրության, երաժիշտների և թիմի անվտանգության համար»։
Համերգի կազմակերպիչները և խմբի անդամները երկրպագուներին խոստացել են, որ համերգը կկայանա այլ օր։

Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background