«Գահերի խաղի» շարունակությունը՝ շուտով

Written by on 24 June 2020

Հանգիստ, խոսքը, նախևառաջ, բնօրինակ գրքի մասին է․․․

Գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը

ԹԵՄԱՏԻԿ։ «Գահերի խաղ»-ով ոգեշնչված բոլոր երգերը

Հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի ոչ պակաս հայտնի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարի հեղինակ Ջորջ Մարտինը եզրափակիչ՝ «Ձմռան քամիները» գրքի տպագրման մասին առաջին անգամ խոսել է 2014 թվականին։ Յոթ երկար ու բարակ տարիների ընթացքում հրապարակվել են թողարկման տարբեր ամսաթվեր, սակայն երկրպագուներն ամբողջովին կորցրել են իրենց հույսը։ Nerdist կայքը կարծում է, որ սպասված ստեղծագործությունը ծնունդ կառնի այս տարի, իսկ ավելի կոնկրետ՝ 2020 թվականի օգոստոսի 1-ին։

ԹԵՄԱՏԻԿ։ «Մթնշաղի» հեղինակը հայտնի գրքի նոր տարբերակն է գրում

Իր կայքում Մարտինը գրել էր, որ այս տարի մասնակցելու է Նոր Զելանդիայում կայանալիք Worldcon-ին՝ հիշատակելով իր գրքի կարգավիճակը․

Եթե Նոր Զելանդիա գալուց ձեռքերումս «ՁՄՌԱՆ ՔԱՄԻՆԵՐԸ» չունենամ, դուք ունեք իմ ձեռքով գրված պաշտոնական թույլտվությունը Սպիտակ կղզու մի փոքր սենյակում ինձ մինչև մահ բանտարկելու, որտեղից կբացվի տեսարան դեպի ծծմբական թթվի լիճը։

Հեղինակի այս դրամատիկ և ինքնաոչնչացնող խոսքերին հակառակ՝ գրքի տպագրման արդյունքում մի շատ սիմվոլիկ տարեթիվ կստացվի «Սառույցի և կրակի երգը» սագայի համար․ Շարքի առաջին «Գահերի խաղը» գիրքը լույս է տեսել 1996 թվականի օգոստոսի 1-ին։

Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background