Թիմբերլեյքը ավելի քան 20 տարի անց *NSYNC-ի հետ կթողարկի նոր երգ

Written by on 15 September 2023

*NSYNC-ը ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո թողարկելու է առաջին նոր սինգլը՝ «Take You to a Better Place»-ը: Այս մասին Instagram-ում գրել է խմբի սոլիստներից մեկը՝ Ջասթին Թիմբերլեյքը։

«Better Place» երգը կներառվի Universal Studios-ի՝ «Trolls Band Together» անիմացիոն մյուզիքլի սաունդթրեքում։

«Այնքան շատ աստղեր են հավաքվել։ Եթե մենք ստեղծենք այս երգը, այն կլինի սիրային նամակ մեր երկրպագուներին: Ինձ համար մեծ պատիվ կլինի թողարկել երգը խմբի հետ համատեղ»,- իր էջում տեղադրված տեսահոլովակում, դիմելով խմբի ընկերներին, ասել է Թիմբերլեյքը։

Նոր սինգլը կթողարկվի սեպտեմբերի 29-ին, ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 17-ին։

Նշվում է, որ * NSYNC խումբը վերջին համատեղ սինգլը թողարկել էր 23 տարի առաջ։

*NSYNC ամերիկյան բոյ-բենդը ստեղծվել է 1995 թվականին։ Խմբի կազմում են Քրիս Քիրքպատրիկը, Ջեյ Սի Չեյզը, Ջասթին Թիմբերլեյքը, Լենս Բասը և Ջոյ Ֆաթոնը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background