TOP 10. 2022 թվականի վատագույն ֆիլմերը` ըստ Variety-ի
Written by 105.5FM on 19 December 2022
Պարբերականն անվանել է անցնող տարվա ամենաանհաջող ֆիլմերը՝ հիմնվելով քննադատներ Օուեն Գլեյբերմանի և Պիտեր Դեբրյուժի կարծիքների վրա։ Նրանցից յուրաքանչյուրն ընտրել է հինգ ձախողված ֆիլմ։
Գլեյբերմանի վարկածով ՝ տարվա վատագույն ֆիլմը` Դևիդ Օուեն Ռասելի «Ամստերդամ»-ն (Ամերիկյան գեղեցկուհի) է: Քննադատն այն անվանել է «անկապ» և «նյարդայնացնող»։
Դեբրյուժի կարծիքով՝ տարվա ամենաանհաջող ֆիլմy` Էնդրյու Դոմինիկի «Շիկահեր»-ն է՝ Աննա դե ԱրմԱսի մասնակցությամբ` Մերիլին Մոնրոյի դերում։
Գլեյբերմանի հնգյակում են նաև հետևյալ ֆիլմերը`
- Քայլ Բալդի «Մինիոններ. գրյուվիտացիա»
- Լուկա Գուադանինոյի «New Deaf»
- Քիթ Թոմասի «Այրող հայացք»
- Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություն»
Դեբրյուժի հնգյակում են հայտնվել հետևյալ ֆիլմերը՝
- Ժան-Պիեռ Ժենեի «Մեծ բագ»
- Ժոզեֆ Կոսինսկու «Spiderhead»
- Ջադ Ապատոուի «Պղպջակ»
- Սայմոն Քինբերգի «Կոդ 355»