2 Pac-ի ընտանիքը վարձել է հայտնի փաստաբանի՝ P. Diddy-ի հետ նրա կապը հետաքննելու համար

Written by on 8 October 2024

Ռեփեր 2 Pac-ի (Թուփաք Ամարու Շաքուր) ընտանիքը որոշել է պարզել ռեփերի սպանության եւ սկանդալային հայտնի P. Diddy-ի (Շոն Քոմբս) միջև հնարավոր կապը:

Հարազատները դիմել են փաստաբան Ալեքս Սպիրոյի օգնությանը։ Հայտնի է, որ նա արդեն ներկայացրել է բազմաթիվ հայտնիների, այդ թվում՝ գործարար Իլոն Մասկի ու դերասան Ալեք Բոլդուինի շահերը։ Այս մասին հայտնել է Billboard-ը։

Ռեփեր 2Pac-ը գնդակահարվել և սպանվել է Լաս Վեգասում 1996 թվականին։ Մեղադրյալ մարդասպան Դուեյն Դևիսին կալանավորել են միայն 2023 թվականի սեպտեմբերին, դատելու են 2025 թվականի մարտին։

Դևիսը հուշերում գրել է, որ Թուփակի մարդասպանի հետ նույն մեքենայում է եղել։ Ընդ որում, նա ասել է, որ կրակոցի հետ կապ չունի։ Տղամարդը պնդել է, որ P. Diddy-ն սպանության համար իրեն միլիոն է խոստացել։ Համացանցում տարածված դավադրության տեսություններից մեկի համաձայն՝ Շաքուրի սպանության պատվիրատուն հենց P. Diddy-ն է։

Այս տարվա սեպտեմբերին P. Diddy-ին ձերբակալել են։ Պրոդյուսերին և երաժշտին մեղադրում են սեռական բռնության և մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև սկանդալային երեկույթներ կազմակերպելու մեջ: Ինքը՝ ռեփերը, չի ընդունում մեղքը։ Նրա դեմ ցանկանում է դատական հայց ներկայացնել ավելի քան 100 մարդ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Շարունակել ընթերցումը

Previous post

Կիրակի


Current track

Title

Artist

Background