Tyler, the Creator-ը ֆրիսթայլ է թողարկել Քենդրիկ Լամարի բիթերով
Written by 105.5FM on 26 December 2024
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Tyler, The Creator-ը, կիսվել է մի տեսանյութով, որտեղ նա ռեփ է կարդում Քենդրիկ Լամարի՝ hey now (2024) թրեքի բիթերով: Արտիստն իր ֆրիսթայլին տվել է THAT GUY անվանումը։
Տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքն է՝ Tyler, The Creator-ը։ Բացի ռեփերից, տեսահոլովակում նկարահանվել են Odd Future կոլեկտիվում նրա նախկին գործընկերներ՝ Ջասպեր Դոլֆինը, Թրևիս Բենեթը և Լայոնել Բոյսը, գրում է Pitchfork-ը:
Ավելի վաղ Tyler, The Creator-ը ներկայացրել էր CHROMAKOPIA լիամետրաժ ալբոմը։