Համացանցում են հայտնվել Լեդի Գագայի՝ նախկինում չհրապարակված երեք երգերը
Written by 105.5FM on 29 January 2024
Սթրիմինգային ծառայություններում հայտնվել են Լեդի Գագայի ՝ նախկինում չհրատարակված առնվազն երեք երգեր, որոնք տեղադրված են նրա իսկական անունով՝ Ստեֆանի Ջերմանոտա, առանց Գագայի բեմական անունը նշելու: Ինչպես հայտնում է Variety-ն, երգերը երաժշտական ծառայություններում ներբեռնվել են 9 օր առաջ՝ UnreleasedSongs աքաունթից։
Այս անվան տակ տեղադրված երեք երգերը տարբեր միքսեր կամ տարբերակներ են նախկինում թողարկված երկու երգերի՝ «Perfect Illusion» և «Fashion», ինչպես նաև 2007 թվականի չթողարկված երգի, որը կոչվում է «Retro Physical» և Gagapedia-ի պնդմամբ՝ համագործակցություն է պրոդյուսեր Noize Trip-ի հետ։ Երգը տարիներ շարունակ եղել է համացանցում, այն համապատասխանում է նրա 2008 թվականի դեբյուտային «The Fame» ալբոմին:
Մյուս երկուսը հնչում են որպես պաշտոնապես թողարկված երգերի վաղ տարբերակներ: «Fashion»-ը ներկայացված է որպես դեմո, սակայն կարծես 2009 թվականի «Confessions of a Shopaholic» կատակերգության սաունդթրեքի մի փոքր արագացված տարբերակը լինի։ Ոմանք ենթադրում են, որ «Perfect Illusion» դեմոն ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով և ի սկզբանե թողարկվել որպես երկրպագուների կատակ, երբ թրեքը թողարկվել է 2016 թվականին: Ինչ էլ որ լինի, ժամանակացույցը, անշուշտ, ուշագրավ է, քանի որ «Perfect Illusion»-ը, որը բացակայում էր հոսքային ծառայություններից, ավելացվել է մի քանի օր առաջ: