«Եվրատեսիլի» ամերիկյան տարբերա՞կ․ մրցույթը կմեկնարկի հաջորդ տարի

Written by on 12 August 2020

Ամերիկյան մրցույթն առաջին անգամ կանցկացվի 2021 թվականի վերջին, որում իրար դեմ կմրցեն 50 նահանգների ներկայացուցիչները։

Հաջորդ տարի ԱՄՆ-ի տարածքում տեղի կունենա «Եվրատեսիլ» հայտնի երգի մրցույթի ամերիկյան տարբերակը՝ «The American Song Contest»-ը, որի մասնակիցները կլինեն 50 նահանգների տարբեր ներկայացուցիչներ։

«Պատկերացրեք, եթե երաժշտությունն օլիմպիական սպորտաձև լիներ, և աշխարհի բոլոր արտիստները միանային ոսկու համար մրցելու։ «Եվրատեսիլը» հենց նման մի բան է։ Դրա ամերիկյան տարբերակը լիովին տարբերվելու է մեր երկրի հեռուստաշոուներից՝ ունենալով բարձր մակարդակի արտիստիզմ և միջազգային որակի երաժշտական ելույթներ», — ասել են նախագծի փրոդյուսերները։

Ամերիկյան երգի մրցույթում կարող են մասնակցել պրոֆեսիոնալ սոլո արտիստներ, դուետներ ու մինչև վեց հոգուս բաղկացած խմբեր։

Հիշեցնենք, որ ավանդական «Եվրատեսիլն» այս տարի չեղարկվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Մրցույթը կանցկացվի հաջորդ տարի, կրկին Ռոտերդամում, մայիսի 18-ից 22-ը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background