«Wednesday»-ը ճանաչվել է 2022 թվականի ամենահայտնի սերիալ՝ վիրուսային պարի պատճառով
Written by 105.5FM on 16 February 2023
Թիմ Բարթոնի «Wednesday» դեբյուտային սերիալը հայտնիությամբ առաջ է անցել «House of the Dragon», «Monster: The Jeffrey Dahmer Story» և «The Watcher» սերիալներից: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Samba TV-ի հետազոտությունը։
Որպես կանոն, դիտումների հիմնական մասը բաժին է ընկնում պրեմիերայից հետո առաջին տասնհինգ օրերին։ Սակայն «Wednesday»-ի դիտումները քառասուն օրվա ընթացքում ավելացան։ Առաջին 15 օրվա ընթացքում միայն լսարանի 66 %-ն է այն դիտել։ Մնացածին, ըստ վերլուծաբանների, մասամբ գրավել է սերիալի վիրուսային հայտնիությունը սոցիալական ցանցերում, որտեղ տարածվել է ինչպես գլխավոր հերոսուհու անսովոր պարը, այնպես էլ այն կրկնելու փորձերը և դրա պարոդիաները:
Ավելի վաղ համացանցում ստեղծել էին հանդիսատեսի շրջանում հանրահայտ Ուենսդեյ Ադդամսի պարի նոր տարբերակը նույնանուն սերիալից՝ StyleGAN2-ADA և Deforum նեյրոցանցերի օգնությամբ: