Yeasayer խումբը դատի է տվել Քենդրիք Լամարին և the Weeknd-ին
Written by 105.5FM on 27 February 2020
Դատական հայցում հաստատվում է, որ «Pray For Me» երգով հեղինակները խախտել են հեղինակային իրավունքը՝ կրկնօրինակելով 2007 թ․ լույս տեսած «Sunrise» ստեղծագործությունը։
Էքսպերիմենտալ ռոք խումբ Yeasayer-ը դատի է տվել Քենդրիք Լամարին և the Weeknd-ին «Black Panther» ֆիլմի սաունդթրեքի սինգլ հանդիսացող «Pray For Me» թրեքի պատճառով։ Այս մասին TMZ-ի փոխանցմամբ հայտնում է Pitchfork -ը։
Խումբը պնդում է, որ մեղադրվող կողմի երգում կրկնօրինակվել են իրենց «Sunrise» երգի մի քանի կարևոր հատվածներ։ Նրանք փոխհատուցում են պահանջում կրած վնասների համար։
Yeasayer խումբը կազմալուծվել է 2019 թ․ ավարտին։
Ահա երկու երգերը, լսե՛ք և կատարե՛ք Ձեր իսկ դատողությունները։