Օզի Օսբորնը մուտանտ է

Written by on 13 August 2019

Ամերիկյան Knome ընկերության գիտնականները, ովքեր ուսումնասիրում են մարդու գենոմը, պարզել են, որ բրիտանացի ռոք-երաժիշտ Օզի Օսբորնը գենետիկ մուտանտ է։ Այս մասին հայտնում է «New York Post»-ը՝ հղվելով Ինդիանա նահանգի բժշկական քոլեջի  պրոֆեսոր Բիլի Սալիվանի գրքին։

Արտիստին հետազոտությունների համար հրավիրել էին դեռ 2010 թվականին։ Մասնագետները ենթադրում էին, որ նրա թմրանյութեր և ալկոհոլ օգտագործելու հետ մեկտեղ այդ տարիքին հասնելը պատահական չէր։

Սալիվանի խոսքով՝ գիտնականներն Օսբորնի գեներում իսկապես մուտացիա են գտել, ինչի պատճառով էլ երաժիշտը վատ սովորությունների հակում է ունեցել։

— Օզին միանշանակ գենետիկ մուտանտ է, — նկատել է գրքի հեղինակը։ Փաստորեն, մարդկանց գեներում կան տարբեր նախահակվածություններ, ինչպիսիք են՝ սեր քաղցրի, սուրճի նկատմամբ, և նույնիսկ սեռական ու քաղաքական նախասիրություններ։

— Այսքան տարիներ մենք բոլորս կարծում էինք, որ մտածում ենք անկախ ու ինքնուրույն, սակայն հասկացանք, որ եթե ոչ բոլոր, ապա վարքի դրսևորումների մեծամասնությունը տեղի չի ունենում սեփական ցանկությամբ։

Ապրիլին Օզի Օսբորնը վնասվածքի պատճառով չեղարկեց իր այս տարվա համաշխարհային շրջագայությունն ու տեղափոխեց հաջորդ տարի։ Օսբորնն ընկել էր իր Լոս Անջելեսի տանը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist