The Weeknd-ը կներկայացնի իր կարիերայի վերջին երգը

Written by on 15 August 2023

The Weeknd-ը հայտարարել է «Another One of Me» թրեքի մասին, և նշել, որ դա կլինի իր կարիերայի վերջին երգը։ Թե կոնկրետ ում հետ է ձայնագրվելու «Another One of Me»-ը, կատարողը չի ասել։

«Սա կլինի իմ կարիերայի վերջին ֆիթը։ Եթե ​​Daft Punk-ը չվերամիավորվի»,- գրել է արտիստը սոցցանցում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին The Weeknd-ն աշխատել է Daft Punk-ի հետ «Starboy» և «I Feel It Coming» սինգլների վրա։ 2021 թվականի փետրվարի 22-ին ֆրանսիական երաժշտական ​​դուետը հայտարարել է գործունեության ավարտի մասին։

Ավելի վաղ գրել էինք, որ The Weeknd-ը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background