Նիկոլ Շերզինգերը համերգից առաջ ոտքի լուրջ այրվածքներ է ստացել
Written by 105.5FM on 29 September 2026
Ամերիկացի երգչուհի Նիկոլ Շերզինգերը հայտնել է, որ Գերմանիայում համերգից առաջ լուրջ այրվածքներ է ստացել։
Շերզինգերը պատրաստվում էր Pussycat Dolls-ի PCD Forever Tour համերգին Դյուսելդորֆում։ Համերգից մեկ ժամ առաջ նա ծանր այրվածքներ էր ստացել ոտքից ծնկից մինչև կոճ։
«Ոչինչ ավելի վատ չէ, քան բեմ բարձրանալուց մեկ ժամ առաջ ոտքիդ վրա եռացող ջուր լցնելը։ Բայց շոուն պետք է շարունակվի», – գրել է երգչուհին սոցիալական ցանցերում։
Վնայած վնասվածքին՝ Շերզինգերը կարողացել է ելույթ ունենալ և շարունակել շրջագայության եվրոպական մասը։
Շերզինգերը ներկայումս գտնվում է իր PCD Forever Tour-ի եվրոպական մասում, որտեղ նա վերամիավորվել է Քիմբերլի Ուայեթի և Էշլի Ռոբերտսի հետ։
Նախկինում հաղորդվել էր, որ Pussycat Dolls-ը վերամիավորվել է 2026 թվականի AMA մրցանակաբաշխության ժամանակ՝ կարմիր լատեքսե հագուստներով։