Սաբրինա Քարփենթերը նոր տեսահոլովակ է թողարկել
Written by 105.5FM on 7 April 2026
Սաբրինա Քարփենթերը հիացրել է երկրպագուներին «House Tour» երգի նոր տեսահոլովակով, որը նրա 2025 թվականի «Man’s Best Friend» ալբոմի երրորդ սինգլն է։ Variety-ի փոխանցմամբ՝ երգչուհուն տեսահոլովակում միացել են դերասանուհիներ Մարգարետ Քուոլլին և Մադելին Քլայնը։
Տեսանյութը նման է իսկական գլամուրային թրիլերի։ Սաբրինան, Մարգարեթը և Մեդլինը վարդագույն ֆուրգոնով գալիս են հսկա առանձնատուն: Նրանք երեքով ներխուժում են տուն և երեկույթ անցկացնում աղջկական գիշերակացների լավագույն ավանդույթներով. փորձում են հանդերձանքներ, պարում, լողում լողավազանում և նույնիսկ գողանում են «Գրեմմի» արձանիկը՝ հավանաբար հեգնանքով հղում անելով վերջերս կայացած արարողությանը, որտեղ երգչուհին մնացել է առանց մրցանակների: Մի խոսքով, նրանք հիանալի ժամանակ են անցկացնում։
Հոլովակի վերջում Թաունհաուս է գալիս ոստիկանությունը, որից աղջիկները հեշտությամբ կարողանում են թաքնվել նույն վարդագույն ֆուրգոնում։ Փախչելիս եռյակը վրաերթի է ենթարկում մի հետիոտնի, բայց ընկերուհիները, կարծես, դա չեն նկատում։