DJ Khaled-ը նոր թրեք է թողարկելու Drake-ի և Lil Baby-ի հետ
Written by 105.5FM on 27 July 2022
DJ Khaled-ը հայտարարել է, որ շուտով կներկայացնի նոր երգ Drake-ի և Lil Baby-ի հետ համատեղ, որն իր հաջորդ՝ God Did ստուդիական ալբոմից է լինելու։ Այս մասին հայտնում է Hypebeast պորտալը։
Ամերիկացի ռեփերն իր ինստագրամյան էջում հրապարակել է 16 վայրկյան տևողությամբ թիզեր, որտեղ Drake-ի և Lil Baby-ի հետ կանգնած են բազմաթիվ շտապօգնության մեքենաների առջև և կարծես տեսահոլովակ են նկարահանում:
Թողարկման ամսաթիվ ռելիզում նշված չէ, փոխարենն ասված է, որ լինելու է շատ շուտով։
Ավելի վաղ DJ Khaled-ը հայտարարել էր, որ աշխատում է տասներեքերորդ ստուդիական ալբոմի վրա։ Նա նշել էր, որ այն պետք է թողարկվի 2022 թվականի ամռանը։