Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ «Invincible» ալբոմի շապիկի ֆոտոշարքից մինչ այժմ չհրապարակված դիմանկարը

Written by on 19 November 2026

Շոտլանդացի լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնը առաջին անգամ հրապարակել է ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկինում չհրապարակված դիմանկարը՝ բնօրինակ լուսանկարի նկարահանումից 26 տարի անց։ Լուսանկարը հայտնվել է Ուոթսոնի անձնական բլոգում։

Ըստ լուսանկարչի՝ հրապարակումը նպատակ ունի կանխել կեղծ լուսանկարների տարածումը, որոնք ներկայացվում են որպես կադրեր հենց այդ ֆոտոշարքից, չնայած արհեստական ​​բանականության (AI) հստակ նշաններ են ցույց տալիս։
«Այս լուսանկարի արհեստական ​​բանականությամբ բարելավված տարբերակները վերջերս հայտնվել են առցանց՝ պնդելով, որ այդ ֆոտոշարքից են, բայց այս լուսանկարը սկանավորվել է բնօրինակ նեգատիվից և իսկական է։ Մայքլին նկարահանման համար մետաղական դիմահարդարում են արել», – գրել է Ալբերտ Ուոթսոնը։

Ուոթսոնը պարզաբանել է, որ ինքը «Փոփ արքային» լուսանկարել է Նյու Յորքում 2000 թվականին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «Invincible»-ի շապիկի համար։ Երգչի դիմահարդար Կարեն Ֆեյի խոսքով՝ պատկերի սկզբնական գաղափարը ոգեշնչվել է Ուոթսոնի 1992 թվականի «Ոսկե տղան» աշխատանքից։ Այդ ժամանակ Մայքլ Ջեքսոնին ոսկեգույն դիմահարդարում են արել և համապատասխան կեղծամ դրել, բայց վերջնական շապիկը հետագայում զգալիորեն վերաձևավորվել է։ Ալբոմը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այն Ջեքսոնի վերջին ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է նրա կենդանության օրոք։

Փոփ աստղը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին Լոս Անջելեսում՝ 50 տարեկան հասակում։ Մահվան պաշտոնական պատճառը եղել է սուր սրտի կանգը, որն առաջացել էր ուժեղ դեղամիջոցների չափից մեծ դոզայի պատճառով։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist