Բիլի Այլիշը հայտարարել է, որ ստեղծագործական ճգնաժամից հետո նոր երգի վրա է աշխատում

Written by on 12 December 2024

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը պատմել է, որ եղբոր հետ կրկին սկսել է երաժշտությամբ զբաղվել։ Իր կուլիսային ստուդիայում շրջայցի ժամանակ արտիստուհին երկու կարճ երաժշտական հատված է միացրել։

Այլիշը CBC News-ին տված հարցազրույցում պատմել է, որ ստեղծագործական ճգնաժամ է ապրել. «Դուք չեք կարող դրան վարժվել: Դա տեղի է ունենում, և դուք մտածում եք. «Ինչ դժոխք, ես այլևս երբեք չեմ ստեղծագործի»»: Սակայն այժմ երգչուհին արդեն աշխատում է նոր նյութի վրա։ Այդ մասին է վկայում նրա իմպրովիզացված ստուդիան, որը նա տեխնիկապես զինել է շրջագայության ընթացքում:

Բիլլի Այլիշի վերջին ստուդիական ալբոմը՝ Hit Me Soft and Hard, թողարկվել է այս տարվա մայիսին, որի շնորհիվ արտիստը արժանացել է Գրեմմիի՝ յոթ անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ», «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Տարվա երգ» և «Տարվա ձայնագրություն»:

Ավելի վաղ Բիլլի Այլիշը խոստովանել էր, որ կցանկանար աշխատել Ռիհաննայի հետ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background