Ջասթին Բիբերը թողարկել է յոթերորդ ստուդիական ալբոմը
Written by 105.5FM on 11 July 2025
Ջասթին Բիբերը թողարկել է իր յոթերորդ ստուդիական ալբոմը, որը վերնագրված է Swag։ Ալբոմում ներառված է 21 երգ, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 54 րոպե։ Նորությունը կարելի է լսել տարբեր երաժշտական հարթակներում, օրինակ՝ Spotify-ում։
Որոշ երգերի ձայնագրմանը մասնակցել են նաև Gunna, Sexyy Red, Druski, Dijon, Lil B, Քեշ Քոբեյնը, Էդդի Բենջամինը և հոգևորական Մարվին Վայնանսը։
«Forgiveness» ներկայացնում է քրիստոնեական «Lord, I Lift Your Name on High» երգի ժամանակակից մեկնաբանությունը։ Հենց այս ստեղծագործությունն է Բիբերը կատարում միասին հոգևորական Մարվին Վայնանսի հետ։
Սոցիալական ցանցերում երկրպագուները նշում են, որ ալբոմի երգերը լի են հագեցած հնչողությամբ և ունեն ամռան տրամադրությանը համապատասխանող մթնոլորտ։ Օրինակ՝ Zuma House երգը նրանց մոտ ասոցացվում է ծովափի, մայրամուտի ու հանգստության հետ։ Ոմանք ալբոմը համարում են հզոր հուզական էներգիայի աղբյուր և խոստովանում, որ ռելիզից հետո շարունակաբար կրկնում են երգերը։
Մասնավորապես ջերմ արձագանք է ստացել Sexyy Red-ի հետ համատեղ աշխատանքը, թեև որոշ երկրպագուներ ցանկանում են լսել Sweet Spot երգի սոլո տարբերակը։
Այնուամենայնիվ, բոլորին ալբոմը դուր չի եկել։ Որոշ հետևորդներ քննադատում է պրոդաքշնը՝ նշելով, որ երգերը «առաջին անգամից չհետաքրքրեցին»։
Swag-ը դարձել է 2021 թվականին թողարկված Justice ալբոմի շարունակությունը։