Հիլարի Դաֆը պաշտոնապես վերադառնում է երաժշտական ոլորտ
Written by 105.5FM on 10 September 2025
Հիլարի Դաֆը պաշտոնապես վերադառնում է երաժշտական ոլորտ երկարատև ընդմիջումից հետո։ Աստղը պայմանագիր է կնքել ամերիկյան Atlantic Records լեյբլի հետ։
Երգչուհու վերջին ալբոմը՝ «Breathe In. Breathe Out»-ը, թողարկվել է 2015 թվականին։ Դրանից առաջ Դաֆը թողարկել է «Metamorphosis», «Hilary Duff» և «Dignity» ալբոմները։
Բացի այդ, մշակվում է վավերագրական սերիալ, որը ցույց կտա, թե ինչպես է Դաֆը համատեղում աշխատանքը և անձնական կյանքը։ Ռեժիսոր է նշանակվել Սեմ Ռենչը, որը նախկինում համագործակցել է Սաբրինա Քարփենթերի և Թեյլոր Սվիֆթի հետ։