Ուիթնի Հյուսթոնի ձայնը բեմում կհնչի արհեստական բանականության միջոցով
Written by 105.5FM on 17 September 2025
Ուիթնի Հյուսթոնի ժառանգները Primary Wave Music եւ Park Avenue Artists ընկերությունների հետ միասին ծավալուն նախագիծ են պատրաստել, որը երկրպագուներին թույլ կտա կրկին կենդանի լսել երգչուհու կուլտային ձայնը:
Դրա համար գործի են դրվել արհեստական ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիաներ. Moises հարթակի օգնությամբ երգչուհու օրիգինալ ձայնագրություններից դուրս են բերվել վոկալային հատվածները։ Սա նպաստել է համերգային ծրագրի ստեղծմանը, որտեղ սիմֆոնիկի նվագակցությամբ հնչելու է Հյուսթոնի ձայնը, իսկ հանդիսատեսը տեսնելու է արխիվային կադրեր։
Moises-ի մշակողները նշել են, որ դեռ հինգ տարի առաջ նման նախագիծ հնարավոր չէր լինի իրականացնել։ Այժմ թիմը հասել է ձայնի ստուդիական որակին և պահպանել երգչուհու օրիգինալ ելույթների հուզական ուժը։
Միջոցառումները տեղի կունենան յոթ քաղաքներում: Առաջին համերգը կկայանա սեպտեմբերի 20-ին Ցինցինատիում, իսկ վերջինը՝ նոյեմբերի 22-ին Մեսայում: